Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ասում են...

Ասում են...
15.02.2011 | 00:00

... թե նախագահամետ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի է հասունանում այն համոզվածությունը, թե ապագայում Ռոբերտ Քոչարյանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ նոր ձևավորվելիք քաղաքական դաշտում։ Ընդ որում, դա կարող է լինել առկա և հնարավոր պայմանավորվածություններից անկախ։ Առավել ևս, որ թեև Մոսկվան հրաժարվել է ի դեմս երկրորդ նախագահի վերահսկելի իշխանություն տեսնելու գաղափարից, այդուամենայնիվ, կփորձի Քոչարյանին որպես «խրտվիլակ» օգտագործել, քանզի ձեռքի տակ միշտ պատրաստ է պահում նրա անձնական շահերի վրա ներգործելու տնտեսական լծակները։ Ասում են նաև, թե վերևներում աշխատում են չեզոքացնել այդ սպառնալիքը։

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ